ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ հետ, Նիկոլ ընտրեցինք։ Արցախցին մեղավոր չի, որ 2021-ի ընտրությանը 680 հազար հպարտ գնաց ու նորից ընտրեց պարտության խորհրդանիշին։
Նիկոլն արդեն խոստացել է՝ երկիրը թողնել առանց բանակի (Հայաստանն իր բոստանն է ու՛մ, ի՛նչ ուզում խոստանում է) չե՞ք հիշում՝ էս վերջերս հայտարարեց․ «Չի՛ լինելու խաղաղություն, քանի դեռ սահմանին զինվոր կա կանգնած»։
Որ օտարամոլ եք, ռուսաֆոբ կամ արևմտաֆոբ՝ քաղաքական դիրքորոշում է, խնդիր չեմ տեսնում։
Կյանքիս լավագույն տարիները ծախսել եմ այդ ոլորտում իմը ներկայացնելու, համբերատար բանավիճելու, ինչպես նաև սուր, բայց կոռեկտ հակադարձելու վրա։
Մեր պետությունը զավթած անհայրենիքների խմբակի ներկայացուցիչն է խոսում, թե Հայոց աշխարհի գլխին եկած ահասարսուռ այս աղետի «մեղավորը բոլորս ենք», «պիտի լինենք միասնական։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առթով Հայաստանի կառավարությունը պետք է իր ձայնը բարձրացներ աշխարհով մեկ։ Բայց Նիկոլի թիմը մինչև բերանն ու քիթը խրված դավաճանության մահահոտ տիղմի մեջ գերադասում է լռելյայն տանել հայի և հայության ամեն մի նվաստացում։ Դա այդպես է, քանի որ դավաճանն ազգություն չունի, քանի որ Նիկոլն իքն էլ է Էրդողանի և Ալիևի հետ միասին մասնակցել Արցախի ոչնչացման ծրագիրը կազմելուն և այն պահել է խիստ գաղտնի, որ հանկած չձախողվի։
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի...